Tata Steel Masters-ի նախավերջին տուրում սպիտակ ֆիգուրներով հանդես եկած Լևոն Արոնյանը 34-րդ քայլում պարտության մատնեց Լյուկ վան Վելիին ու միավորների թիվը հասցրեց 7,5-ի:
Տուրի ավարտից հետո նույնքան միավոր ունի և մինչ այդ երկրորդ հորիզոնականում միանձնյա գտնվող չին Յի Վեյը, ով միավոր կիսեց մրցաշարի առաջատարի՝ 8 միավոր ունեցող ամերիկացի Ուելսի Սոյի հետ: Արոնյան-Վեյ երկյակին միացավ և Մագնուս Կառլսենը: Էլիանովի հետ պարտիան աշխարհի գործող չեմպիոնը ավարտել է հաղթանակով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ